Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկայի» թիմերը նոր հաղթանակ տարան

Սպորտ
d4a4e37404ca3643f20a37adea819d52

Երեւանի «Միկայի» կանանց եւ տղամարդկանց շախմատային թիմերը շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Մեր երկրի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները 3-րդ անընդմեջ հաղթանակը տարան մրցաշարում` 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով Մոսկվայի ՇՍՄ-ՌԳՍՈՒ թիմի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, չինուհի Ժու Չենը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա հնդկուհի Հարիկա Դրոնավալին պարտության մատնեց Վալենտինա Գունինային:

Այս հաղթանակից հետո «Միկան» վաստակեց 6 միավոր եւ ռումինական «Լյուքսեն» թիմի հետ սկսեց գլխավորել աղյուսակը: Այսօր կայանալիք 4-րդ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն երկու առաջատարները:

Տղամարդկանց մրցաշարում մեր թիմը նույնպես երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, ընդ որում՝ նույն 5:1 խոշոր հաշվով: Այս անգամ մերոնք ջախջախեցին ուկրաինական «Վեսնյանկա Գրան» թիմին: Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Ավետիք Գրիգորյանը իրենց պարտիաները «ոչ-ոքի» ավարտեցին, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրիասյանը հաղթանակներ տարան:

«Միկան» ընդհանուր արդյունքներով զբաղեցնում է 5-րդ տեղը: Այսօր մեր թիմի մրցակիցը կլինի գերմանական «Բադեն Բադենը», որի կազմում հանդես են գալիս միայն օտարերկրացի շախմատիստներ` անգլիացի Մայքլ Ադամսը, ռուս Ալեքսեյ Շիրովը, ֆրանսիացի Էտիեն Բակրոն եւ այլք: