Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք շանս կունենաք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Բնակարանների գները թույլ կտան վարձավճարի գնով ունենալ սեփական բնակարան. եթե դուք այսօր վճարում եք 150,000 դրամ վարձավճար, դուք հնարավորություն կունենաք 150,000 դրամով ունենալ սեփական բնակարան ու սեփական տանիք: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Պետությունը կառուցապատողին տալու է անվճար հողատարածք, տալու է անվճար կոմունիկացիաներ, գնորդին վերադարձնալու է հարկերի նշանակալի մասը, որպեսզի գնորդն ունենա հնարավորություն շատ էժան գնով բնակիարան ձեռք բերելու: Սա շատ կարևոր քայլ է մեր ընտանիքների համար»,- նշել է նա՝ ներկայացնելով իրենց կուսակցության տնտեսական ծրագրերից մեկը: