Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրապատոնին պատրաստվում է մեր թիմի հետ հանդիպմանը

Սպորտ
9ae835b6bc465376ebaca47f0dcf1ad9

Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք Իռլանդիա - Հայաստան խաղին պատրաստվելու համար, Իռլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին նախապես հրավեր է ուղարկել 27 ֆուտբոլիստների:

Նրանցից 25-ը հանդես են գալիս անգլիական ակումբներում, եւ միայն հարձակվողներ Ռոբի Քինը եւ Էյդեն Մաքգիդին հանդես են գալիս այլ երկրների թիմերում` համապատասխանաբար ԱՄՆ-ում («Լոս Անջելես») եւ Ռուսաստանում (Մոսկվայի «Սպարտակ»):

Տրապատոնին կրկին թիմ է վերադարձրել Ջոն Ուոլտերսին եւ Ջեյմս Մաքկարտնիին, որոնք չէին ընդգրկվել Սլովակիայի եւ Ռուսաստանի հավաքականների հետ նախորդ խաղերին: Սակայն իռլանդական լրատվամիջոցները զարմացած են, որ իտալացի մասնագետը չի հրավիրել Լեոն Բեստին, որը վերջերս հաջող խաղ է ցուցադրում իր ակումբում` անգլիական «Նյուքասլում»:

Ի դեպ, 72-ամյա մարզչի ճակատագիրը կախված է առաջիկա ընտրական հանդիպումներից: Բանն այն է, որ Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում երկարաձգել մարզչի պայմանագիրը, եթե նրան չհաջողվի թիմը մտցնել Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ: