Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մակեդոնիան հրապարակեց նախնական կազմը

Սպորտ
4a015e9159f37499fbcca7ff7eb3e325

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի՝ Մակեդոնիայի ընտրանու գլխավոր մրազիչ Ջոն Տոշակը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն հոկտեմբերի 7-ին Երեւանում կայանալիք «Եվրո-2012» -ի ընտրական խաղին:

Նրանք թվով 20-ն են։ Ֆուտբոլիստներից 16-ը հադես են գալիս արտասահմանյան, երկուսը՝ ադրբեջանական թիմերում:

Ուեսլցի 68-ամյա մասնագետը հավաքականի կազմ է հրավիրել բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք մասնակցել են Ռուսաստանի ազգային թիմի հետ անցկացված խաղին։ Խաղն ավարտվել էր 1:0 հաշվով՝ հոգուտ Ռուսաստանի:

Միակ նորեկը կիսապաշտպան Ալեքսանդր Լազեւսկին է, որն իր թիմի` Բելգրադի «Պարտիզանի» կազմում 2010թ. ներկա է եղել չեմպիոնների լիգայի երեւանյան հանդիպմանը՝ «Փյունիկի» հետ: