Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկայի» շախմատիստներն անկասելի են

Սպորտ
63e7d4cc104b75c2410d0722d28aa6e2

Երեւանի «Միկայի» շախմատի թիմերը շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում:

Երկրորդ տուրում մեր կանանց թիմը 4:0 չոր հաշվով պարտության մատնեց նորվեգական «Օսլո Շախսելսկապին» եւ ընդհանուր հաշվարկով սկսեց գլխավորել աղյուսակը:


«Միկայի» տղամարդկանց թիմը երկրորդ խաղում կրկին հաղթեց 5:1 հաշվով, առավելության հասնելով Չեխիայի «Սլավոյ Օստրավայի» նկատմամբ: Այս անգամ մեր 5 շախմատիստները հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ մեկը պարտություն կրեց:

Երրորդ տուրում «Միկային» մրցակիցը ուկրաինական «Վեսնյանկա Գրան» ուժեղ թիմն էր, որն իր ակտիվում նույնպես ունի 4 միավոր, սակայն միավորների ընդհանուր քանակով, առայժմ ավելի բարձր տեղ է զբաղեցնում: