Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծ սաղավարտը» մեկնարկեց Արոնյանի հաղթանակով

Սպորտ
206768171982a69b8dfc88c917251960

Շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին տուրում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյին եւ գլխավորեց աղյուսակը, քանի որ զուգահեռ ընթացող Հիկարու Նակամուրա - Վասիլի Իվանչուկ եւ Վիշի Անանդ - Մագնուս Կառլսեն պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին:

Այսօր նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Մագնուս Կառլսենի հետ:

Հավելենք, որ մրցաշարը անցկացվում է երկու շրջանով` առաջինը կանցկացվի Բրազիլիայի նախկին մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում, երկրորդը` իսպանական Բիլբաոյում: