Բացել լրահոսը Փակել լրահոսը
645475797_122163517370705216_4435051471000969181_n
A A
Տնտեսություն

Փետրվարին հավաքագրվել է 13 տոկոսով ավելի հարկեր ու տուրքեր․ ՊԵԿ Նախագահ

2026 թվականի փետրվարին հարկ վճարողների հետ ապահովել ենք 165.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. փետրվարի համեմատ ավելի է 19.1 մլրդ դրամով կամ շուրջ 13%-ով։
Այս մասին ՖԲ-ում գրել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 
Փետրվարին հարկ վճարողներին վերադարձվել է 32.1 մլրդ դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6.7 մլրդ դրամով կամ 26.2%֊ով։
 
«Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը, ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված մեր հետևողական քայլերը, հարկ վճարողների կարգապահության բարձրացումը, վերլուծական և թվային գործիքակազմի դերի էական ընդլայնումը. սրանք բոլորը այն կարևոր գործոններն են, որոնք, ի թիվս տնտեսական մյուս գործոնների, նպաստում են արդեն տարեսկզբից արձանագրվող հարկային մուտքերի բարձր աճին»,-   գրել է նա։