A
A
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին․ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել իրանական կողմը։