Մերոնք մարտի են գնացել Բաքու
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որը միաժամանակ 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարն է (1-8-րդ տեղերը գրավող բռնցքամարտիկները կնվաճեն Լոնդոնի ուղեգրեր):
Հայաստանից Բաքվում կայանալիք ստուգատեսին կմասնակցեն ոչ թե 8, այլ` 7 մարզիկ: Մեր մարզիչները չեն հայտավորել գերծանր քաշային (+91 կգ) Արմեն Սիմոնյանին:
Պայքարը մեդալների եւ օլիմպիական ուղեգրի համար առաջինը կսկսի 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Սեպտեմբերի 27-ի երեկոյան նա ուժերը կչափի մոնղոլ բռնցքամարտիկ Օդգոնդ Բաոլուաթի Դորինյանբուի հետ:
Ահա մեր մյուս բռնցքամարտիկների մրցակիցները եւ մարտերի ժամանակացույցը.
28 սեպտեմբերի՝
81 կգ - Արթուր Խաչատրյան - Էխշան Ռուզբահանի (Իրան)։
29 սեպտեմբերի՝
69 կգ - Տուվշիբաթ Բյամբա (Մոնղոլիա) - Սամվել Մաթեւոսյան։
30 սեպտեմբերի՝
64 կգ - Դավիդ Մյուլլեր (Գերմանիա) - Հրաչիկ Ջավախյան։
1 հոկտեմբերի՝
60 կգ - Վլադիմիր Սարուխանյան - Խոսե Ռամիրես (ԱՄՆ)։
3 հոկտեմբերի՝
49 կգ - Հովհաննես Դանիելյան - Դենիսիուս Հիտարիհուն (Ինդոնեզիա) - Նաօյա Ինոյե (Ճապոնիա) զույգի հաղթող։
75 կգ - Անդրանիկ Հակոբյան - Դանիել Տոպալովիչ (Բոսնիա) - Թոմաշ Յաբլոնսկի (Լեհաստան) զույգի հաղթող։