Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկի» հեթ-տրիկը

Սպորտ
85e738ac1fe702ec18596b130cce8f2e

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 8-րդ անգամ տիրեց հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:


Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայածաց խաղում 2010 թ չեմպիոն «Փյունիկը» 3:0 հաշվով վստահ հաղթեց այդ տարվա գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից «Բանանցին»: Փյունիկցիներից գոլի հեղինակներ դարձան Արամ Հովսեփյանը (18-րդ րոպե), Դավիթ Մինասյանը (42) եւ Վարդան Բակալյանը (64):


Այդպիսով, «Փյունիկը» 2010 թվականին հեթ-տրիկի հեղինակ դարձավ` դառնալով Հայաստանի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ընդամենը մեկ նախադասությամբ մեկնաբանեց խաղը. «Ամեն ինչ գերազանց էր»: Իսկ ահա «Բանանցի» գյխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը խոստովանեց, որ մրցակիցը բոլոր առումներով գերազանցեց իր թիմին: