Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերեզովսկին 4 գոլ է բաց թողել

Սպորտ
2561ec43c036cb1a7ac64da3f31ee292

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն չի հաջողվել օգնել իր թիմին` «Խիմկիին» խուսափել հերթական պարտությունից:

Նշենք, որ Ռուսաստանի 1-ին խմբի հերթական տուրում մերձմոսկովյան ակումբը Կալինինգրադում 1:4 խոշոր հաշվով պարտվել է տեղի «Բալթիկային»:

«Մենք հավասար պայքար մղեցինք առաջին 15 րոպեների ընթացքում, հետո մեր ֆուտբոլիստները սկսեցին գործել կաշկանդված եւ դաշտի կենտրոնը զիջեցին մրցակցին: Դա մեր թույլ տված գլխավոր սխալն էր»,-ասել է Բերեզովսկին:

Բայց միաժամանակ ասել է, որ գլխավոր մարզիչ Օլեգ Դոլմատովին արդեն հաջողվել է թիմը հանել խաղային ճգնաժամից:

«Օլեգ Դոլմատովի նշանակումից հետո թիմում ուժեղացել է մրցակցությունը, մարզումները ավելի ինտենսիվ են դարձել: Իսկ ամենակարեւորն այն է, որ թիմում ներկայումս ավելի առողջ մթնոլորտ է տիրում»,-ասել է Բերեզովսկին:

Հավելենք, որ «Խիմկին» մինչ «Բալթիկայից» պարտություն կրելը 6 հաղթանակ էր տարել եւ բավական բարելավել էր իր մրցաշարային գործերը՝ 29-ը տուրից հետո մերձմոսկովյան ակումբը զբաղեցնում է 9-րդ տեղը եւ պայքարում առաջին ութնյակ մտնելու համար: