Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նույն ռեժիմն ու սահմանափակումներն են․ Վարդևանյան (տեսանյութ)

Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ 2025թ․ նոյեմբերի 18-ից հետո պաշտպանական կողմը քննչականին, դատախազությանը և այլ իրավասու մարմիններին ներկայացրել է ավելի քան 10 միջնորդություն, որոնք վերաբերում էին խոչընդոտման ռիսկերի նվազեցմանը։ Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 30-ին՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում։

Վարդևանյանը նշել է, որ միջնորդությունները նախ մերժվել են որպես անհիմն, սակայն դրանց կուտակումը թույլ է տվել դատարանին ներկայացնել նոր փաստարկներ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով։

Փաստաբանի խոսքով՝ տնային կալանքը նույնպես ազատությունը էականորեն սահմանափակող խափանման միջոց է, իսկ հաղորդակցման սահմանափակումները կիրառվել են ինտենսիվ ձևով։ Դատարանի ամբողջական որոշումից հետո պաշտպանական կողմը կարտահայտի իր դիրքորոշումը՝ այդ թվում հնարավոր բողոքարկման մասով։