Բացել լրահոսը Փակել լրահոսը
X3eAIkb5FPUGG6lgj6GBulC77slgcCE7BpPU1ETT
A A
Հասարակություն

Սիդնեյում հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներ

Խանուկայի տոնակատարության ժամանակ Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներ ու ոստիկանության աշխատակից, այս մասին հայտնում է news.com.au-ն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցների մասին։ 

Ականատեսների խոսքով՝ արձակվել է առնվազն 50 կրակոց։ «Ես տեսա առնվազն 10 մարդ գետնին ընկած ու ամենուրեք արյուն», - լրագրողներին ասել է ականատեսներից մեկը։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կասկածյալ ձերբակալվել է։