«Մրցավարները տարօրինակ որոշում կայացրին»
«Ես շատ էի ցանկանում ոսկե մեդալ նվաճել այս առաջնությունում, սակայն` չստացվեց: Կարծում եմ, որ մրցավարները տարօրինակ որոշում կայացրին եւ անտեղի միավոր խլեցին ինձանից» - այդպես է բացատրել Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ մարտում կրած իր պարտությունը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը:
Նշենք, որ մեր մարզիկը միավորներով զիջել է աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Միխան Լոպեսին, որն այս անգամ չկարողացավ պահպանել իր տիտղոսը` եզրափակիչում զիջելով կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ Ռիզա Կայալպին:
Ավաղ, Յուրի Պատրիկեեւը ահաջող հանդես եկավ նաեւ սփոփման մրցաշարում եւ չկարողացավ նվաճել 2012 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Համոզված եմ, որ կնվաճեմ լոնդոնյան խաղերի արտոնագիր: Դեռեւս շատ վարկանիշային մրցաշարեր կան» - «Սովետսկի Սպորտ» օրաթերթին տված հարցազրույցում խոստովանել է Յուրի Պատրիկեեւը: