A
A
ՀՖՖ-ն հետաձգեց «Փյունիկի» խաղը
Հակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի Հայաստանի 2010 թ Սուպերգավաթի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
2010 թվականի Սուպերգավաթը կվիճարկեն այդ տարվա չեմպիոն Երեւանի «Փյունիկը» եւ գավաթի եզրափակիչի մասնակից Երեւանի «Բանանցը»:
ՀՖՖ-ի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը փոփոխություն է կատարել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում: Սեպտեմբերի 17-ին նշանակված 22-րդ տուրի «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպումը տեղափոխվել է, եւ կկայանա սեպտեմբերի 18-ին: