A
A
Էլինա Դանիելյանը կրկին պարտվեց
Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի կանանց Մեծ մրցանակի 2-րդ փուլի 6-րդ տուրում զիջեց Քաթարը ներկայացնող չինուհի գրոսմայստեր Ժու Չենին:
Սեւերով հանդես եկող մեր շախմատիստուհին պարտիայի միջնամասում զոհաբերություների միջոցով սուր գրոհ ձեռնարկեց մրցակցի թագավորի վրա, սակայն չկարողացավ զարգացնել այն: Արդյունքում, նա հայտնվեց ծանր իրավիճակում եւ 37-րդ քայլին ստիպված ընդունեց իր պարտությունը:
Էլինա Դանիելյանը 6 տուրից հետո ունի 1,5 միավոր եւ դեռեւս գտնվում է ետնապահների շարքում: Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են 5 շախմատիստուհիներ, ընդ որում նրանցից 4-ը չինուհիներ են:
Վաղը կայանալիք 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայայի հետ, որը ետնապահներից մեկն է: