A
A
Նվաճեցին մեկ փոքր մեդալ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց ընդամենը մեկ փոքր արծաթե մեդալ:
Մինչեւ 23 տարեկան ծանրորդների առաջնության 62 կգ քաշային կարգում Ռուբիկ Մամոյանը պոկում վարժությունում 123 կգ արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը: Ավաղ, հրում վարժությունում նա ձախողեց բոլոր երեք մոտեցումները եւ 0 ստացավ:
Մեր մյուս երկու մասնակիցները չկարողացան մեդալ նվաճել: Մինչեւ 20 տարեկան ծանրորդների առաջնությունում Իզաբելա Յայլյանը 53 կգ քաշային կարգում ցույց տվեց 5-րդ արդյունքը` 166 կգ, իսկ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը 231 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ համեստ տեղը: