A
A
Խուզարկություններ են եղել ընտրակաշառքի գործով ․ Սևակ Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔՊ-ն իր հիմնական ձայները Խոյից է բերել, դրա համար էլ խոշորացրին համայնքը, իրենց պլանն աշխատեց, ասաց Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ն չի համակերպվում, որ Վաղարշապատում «Հաղթանակ»-ը 10 հազարից ավել ձայն է հավաքել։
«Ընտրությունն ավարտվեց, բայց մինչ այս պահը ճնշումները մեր թիմի նկատմամբ շարունակվում են։ Մարդ են ման գալիս, ով իմ անձի մասով սուտ ցուցմունք կգրի, բայց չեն կարողանալու»,- ասաց նա՝ անդրադառնալով խուզարկություններին, որոնք իրականացվել են դաշինքի անդամների տներում։