Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Ամոյանը կմրցի ադրբեջանցու հետ

Սպորտ
910e8e6127804282d9a567d0b7cff8b4

Ստամբուլում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր մրցագորգ են մտել հունահռոմեական ոճի 55, 66 եւ 96 կգ քաշային ըմբիշները:

Մեր ամենաթեթեւ քաշային Ռոման Ամոյանը վստահ սկսեց ելույթները եւ առաջին փուլում հաղթեց իտալացի Ֆեդերիկո Մանեային: Երկրորդ փուլում նա ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի ըմբիշ Վուղար Ռահիմովի հետ:

Իսկ ահա 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը արդեն մտել է երրորդ փուլ, որտեղ մրցելու է Ադրբեջանը ներկայացնող վրացի ըմբիշ Շալվա Գաբադաձեի հետ:

Մեր երրորդ մասնակից, 66 կգ քաշային Արման Ադիկյանը, երկրորդ փուլում պարտվեց ֆրանսիացի Ֆաբիեն Ժենոյին եւ լավագույն դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար: