Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինան առաջին հաղթանակը տարավ

Սպորտ
a67f46e4f3abef92b3678b623600e879

Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ չինական Շենժեն քաղաքում ընՖԻԴԵ-ի կանանց Մեծ մրցանակի մրցաշարում։

Այսօր կայացած 5-րդ տուրում մեր շախմատիստուհին սեւերով մրցեց չինուհի Յու Վենյուի հետ:

Էլինա Դանիելյանը վերջնախաղում զինվոր զոհաբերեց, սակայն դրա դիմաց որակ ստացավ: Մեր շախմատիստուհին հետո ոչ միայն վերադարձրեց կորուստը, այլեւ նյութական մեծ առավելություն ստացավ: Չինուհի գրոսմայստերը փորձեց հակախաղ գտնել, սակայն դա նրան չհաջողվեց, եւ 94-րդ քայլից հետո նա ճանաչեց իր պարտությունը:

Էլինա Դանիելյանը 5 հնարավորից վաստակել է 1,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Վաղը կայանալիք 6-րդ տուրում նա սեւերով կհանդիպի արդեն Քաթարը ներկայացնող չինուհի գրոսմայստեր Ժու Չենի հետ: