A
A
Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ
Աջակցիր «Ա1+»-ինՉեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը):
Այդ մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: