Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Ղազարյանը` հաղթանակ գոլի հեղինակ

Սպորտ
f912733e55f7ca0e18408e2ca9bd739f

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են արդյունավետ խաղալ նաեւ իրենց ակումբներում:

Մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնությունում աչքի ընկավ Կազանի «Ռուբինի» հետ խաղում եւ օգնեց իր թիմին` «Կրասնոդարին», կարեւոր հաղթանակ տանել` 3:1: Ի դեպ, նա եւս մեկ անգամ գրավեց Ռուսաստանի նախկին չեմպիոնի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարն անհասկանալի պատճառով չհաշվեց այն:

Մեր ընտրանու կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը Ուկրաինայի առաջնության հարթական տուրում իր խփած գոլով Դոնեցկի «Մետալուրգին» հեղթանակ պարգեւեց «Օբոլոնի» հետ արտագնա խաղում` 1:0:

Ճիշտ է, այն մեծ դժգոհություն առաջացրեց տրիբունաներում, քանի որ գոլի պահին եզրային մրցավարը խաղից դուրս վիճակ էր արձանագրել: Սակայն հանդիպման գլխավոր մրցավարը ինքնուրույն որոշում կայացրեց եւ հաշվեց գոլը: Հետագայում տեսակրկնությունից երեւաց, որ գնդակը հայ լեգեոնականի մոտ էր հայտնվել մրցակցի պաշտպանի ոտքից: