Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից՝ Մարգարայով, Կոռնիձորով՝ Ադրբեջան․ (տեսանյութ)

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից՝ Մարգարայով, Կոռնիձորով՝ Ադրբեջան և հակառակը։ Այդ մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Սա առաջարկում ենք, որովհետև այն այսօր պատրաստ է»,- ասաց նա։ 
 
Նա նշեց՝ երկաթուղու՝ արևելքից արևմուտք շարունակության համար մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրիով՝ Նախիջևան, հետո Երասխ, երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ՝ շահագործելու համար։ 
 
«Ունենք շատ կարճ կտոր՝ վերականգնման համար, արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով»,- ասաց նա։
 
Փաշինյանը հայտնեց, որ TRIPP-ի համար կստեղծվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության հարցերում ՀՀ-ն կունենա վճռական ձայնի իրավունք։
 
«Առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը։ Իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։ Այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը»,- ասաց նա։