A
A
«Յուքոմ»-ն ընդդեմ «ԱրմենՏել»-ի
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վաղը կտեղեկացնի «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքի մասին: Սեպտեմբերի 13-ին կկայանա Հանձնաժողովի նիստը։
Տեղեկացնենք, որ «Յուքոմ» ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողով, ըստ որի, «ԱրմենՏելն» իր վարքագծով խոչընդոտում է «Յուքոմի» հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը: