Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» ամրապնդում է դիրքերը

Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47


Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երրորդ շրջանը:

Աղյուսակը միանձնյա գլխավորող Երեւանի «Ուլիսը» 21-րդ տուրի խաղում, սեփական դաշտում, 2:1 հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին» եւ ամրապնդվեց առաջին տեղում:

Իսկ ահա առաջատարին հետապնդող «Գանձասարն» ու «Փյունիկը» անհաջողության մատնվեցին եւ ավելի ետ մնացին: Կապանցիները իրենց հարկի տակ պարտվեցին այս շրջանում վստահ հանդես եկող Երեւանի «Բանանցին»` 0:1: Հանրապետության չեմպիոնը «Հանրապետական» մարզադաշտում զիջեց «Միկային»` 1:2:

Առաջնության երկու ետնապահների` Գյումրիի «Շիրակի» եւ Երեւանի «Արարատի» հանդիպումն ավարտվեց առաջինի նվազագույն հաշվով հաղթանակով` 1:0:

Մրցաշարային աղյուսակ
               Խ Մ
1. Ուլիս 21 43
2. Գանձասար 21 38
3. Փյունիկ 21 36
4. Միկա 21 30
5. Իմպուլս 21 29
6. Բանանց 21 28
7. Շիրակ 21 16
8. Արարատ 21 10

22-րդ տուր
17 սեպտեմբերի
«Շիրակ» - «Միկա»
«Փյունիկ» - «Իմպուլս»
18 սեպտեմբերի
«Բանանց» - «Արարատ»
«Ուլիս» - «Գանձասար»