A
A
Էլինա Դանիելյանը կրկին ձախողվեց
Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ պարտությունը կրեց շախմատի կանանց «Մեծ մրցանակի» 2-րդ փուլում:
3-րդ տուրում նա սեւերով մրցեց Եվրոպայի այս տարվա չեմպիոնուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ: Ցավոք, մեր շախմատիստուհին սկզբնախաղում որակ կորցրեց, իսկ 30-րդ քայլին թագուհիները փոխանակելուց հետո` ճանաչեց իր պարտությունը:
Երեք տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է ընդամենը 0,5 միավոր եւ մրցաշարի ետնապահներից մեկն է:
Աղյուսակը շարունակում են գլխավորել չինուհիներ Հոու Յիֆանը եւ Ժաո Քսյուեն: Նրանք այս տուրում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ վաստակեցին 2,5-ական միավոր:
Վաղը կայանալիք 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա չինուհի Ռուան Լուֆեիի հետ, որն իր բոլոր մրցավեճերը խաղաղությամբ է ավարտել: