Ադրբեջանի դատարանն ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակել
Աջակցիր «Ա1+»-ինԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը
Ադրբեջանի Բաքվի ռազմական դատարանում հոկտեմբերի 28-ին շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Վարդանյանը շարունակում է ապօրինի կերպով պահվել Բաքվի բանտում։
Նիստին հայտնի է դարձել, որ նրա նոր պաշտպանն է փաստաբան Էմիլ Բաբիշովը։ Ավելի վաղ Վարդանյանը դատարանում հայտարարել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին՝ դատավարական խախտումների և դատավարության անարդար ընթացքի պատճառով։
Վարդանյանը հայտնել է, որ իրեն չի տրամադրվել գործի նյութերին հասանելիություն, չեն բավարարվել պաշտպանական միջնորդությունները, իսկ դատարանը մերժել է նաև վկաների հրավերները՝ զրկելով գործընթացը օբյեկտիվության հնարավորությունից։
Ադրբեջանում ապօրինի կալանավորված են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին մի շարք ղեկավարներ՝ նախագահներ, նախարարներ և պատգամավորներ, որոնց գործերը քննվում են նույնատիպ ընթացակարգերով։ Հաջորդ նիստը նախատեսված է նոյեմբերի 4-ին։