Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-10-28_15-00-49
A A
Պաշտոնական

«Միասնության թևերը» և «Շանթ դաշինքը» հայտարարում են քաղաքական համագործակցության մասին

Մենք կարևոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերների լրջությունը և ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձևավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։

Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը և, որ ամենակարևորն է, ուժերը համատեղելու և միասնաբար հանդես գալու հրամայականը, հայտնում են «Միասնության թևերը»-ից։