Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն (տեսանյութ)

Ավստրիայի Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները համարում է մարտահրավեր կրոնական ազատությանը:

Խորհուրդը մտահոգված է, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ: Ըստ խորհրդի՝ միջոցները կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։