Բացել լրահոսը Փակել լրահոսը
566214026_32987769457489021_4444703222702010714_n
A A
Քաղաքականություն

ՆԺԱՐ շարժման անդամ Գարեգին Միսկարյանը դադարեցնում է գործունեությունը

ՆԺԱՐ շարժման անդամ Գարեգին Միսկարյանը հայտարարություն է տարածել․
 
Սիրելի հայրենակիցներ, պիտի տեղեկացնեմ, որ վերջին շրջանի լարված և ծանրաբեռնված գրաֆիկը, ինչպես կարելի էր սպասել, տվեց իր արդյունքը՝ բարձր արյան ճնշում և գրգռված նյարդային ֆոն։
 
Բժիշկները խորհուրդ են տվել որոշ ժամանակով նվազագույնի հասցնել իմ հասարակական և քաղաքական գործունեությունը՝ առողջությունս վերականգնելու համար։
 
Դա նշանակում է նաև, որ ստիպված եմ, որպես ՆԺԱՐ շարժման անդամ, դադարեցնել մասնակցությունս շարժման գործունեությանը։
Կուզեմ իմ անկեղծ գնահատանքի և աջակցության խոսքը հղել տիկին Նինա Կարապետյանցին՝ մաղթելով նրան քաջ առողջություն և կամք՝ մեր համատեղ սկսած կարևոր գործը նպատակին հասցնելու համար։
 
Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, արդեն թարմ ուժերով և նոր գաղափարներով, կկարողանամ կրկին ներդնել իմ փորձն ու կարողությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կայացմանը։
Լավ եղեք և հետևեք ձեր առողջությանը։