Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 24-ին, ժամը 20։55-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի և Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
«Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: