Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Կոստանյան
A A
Պաշտոնական

Հայկ Կոստանյանը նշանակվել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խորհրդական

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ նշանակվել եմ վերջինիս խորհրդական։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի նախկին մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

 
«Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը և դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին»,-նշել է նա։
 
Կոստանյանը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնից հեռանալու մասին հայտնել է հոկտեմբերի 1-ին։