Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հավակնում է 4 մեդալի

Սպորտ

ԱՄՆ-ի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը հրապարակել է աշխարհի առաջիկա առաջնության գլխավոր ֆավորիտների անունները:

Ցուցակները կազմելիս ամերիկացի մասնագետները հիմք են ընդունել 2005-2010 թթ ըմբշամարտի աշխարհի առաջնությունների եւ 2008 թ օլիմպիական խաղերի արդյունքները:

Ըստ կայքում հրապարակված կարծիքի՝ Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանից ոսկե մեդալների համար կպայքարեն հունահռոմեկան ոճի ըմբիշները՝ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (+120 կգ)։