A
A
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ»-ը պետական ֆինանսավորումից զրկելու օրինագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողներից դուրս թողնելու նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 31-ը:
Գործող օրենքով՝ պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու «Շողակաթը»: Իշխանական պատգամավորները, որ այս նախագծի հեղինակներն են, հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնկալիքներ ունեն:
Ընդդիմությունը, լրագրողական կազմակերպություններն այստեղ քաղաքական հնչերանգ են տեսնում: