Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գյումրիում բերման է ենթարկվել 23 անձ․ Արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Գյումրու քաղաքապետարանի առջևից բերման է ենթարկվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 քաղաքացի։

Նույն օրը իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրու համայնքապետարանում, ինչին հաջորդել է համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը և ևս վեց պաշտոնատար անձ։

Ղուկասյանին սատարելու նպատակով քաղաքապետարանի շենքի դիմաց էին հավաքվել քաղաքացիներ, ինչի հետևանքով իրավիճակը լարվել է։ Իրավապահները միջոցներ են ձեռնարկել հասարակական կարգի պահպանման նպատակով, որոնց ընթացքում էլ 23 անձ բերման է ենթարկվել։

Գյումրիում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն։