Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ներսում են՝ վկայի կարգավիճակով․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Այսօր առավոտյան քննչական մարմինը, իրավապահների ուղեկցությամբ, խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի հոգևորականների և աշխարհիկ աշխատակիցների տներում, ինչպես նաև թեմի առաջնորդարանում։

Փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչներ և հեռախոսներ, մի քանի անձինք փաստացի բերման են ենթարկվել։ Նրա խոսքով՝ այժմ հարցաքննվում են վեց հոգևորական և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ՝ գանձապահ, գործավար, հաշվապահ և այլք։

Զոհրաբյանը նշեց, որ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը անհայտ է․ «Խոսքը բռնի անհետացման մասին է, որի համար նախատեսված է 3–7 տարվա ազատազրկում։ Մեր բոլոր փորձերը նրան հանդիպելու՝ ձախողվել են»։

Փաստաբանը շեշտեց, որ այս գործը դիտում է որպես հակաեկեղեցական շարժման մաս և ճնշում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում