Բացել լրահոսը Փակել լրահոսը
558153137_1222318016606680_1749399509747865074_n
A A
Պաշտոնական

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

ℹ️ Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

• բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
• անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
• գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

📌 Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։