Բացել լրահոսը Փակել լրահոսը
558148499_1403255328472292_8030359436734368024_n-1024x637
A A
Սպորտ

ՀՀ կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Առաջնության 2-րդ խաղափուլում մեր կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Խորվաթիայի հավաքականի հետ: Բոլոր չորս խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այսօր խաղում էին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը։

3-րդ խաղափուլում մեր կանանց հավաքականը կմրցի Լեհաստանի հավաքականի հետ, իսկ տղամարդկանց հավաքականը՝ Չեխիայի հավաքականի հետ:

Խաղերը կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին: