A
A
Գյումրիում շարունակվում են «Վառեմ-մարեմի» շենքի վերականգնման աշխատանքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու հայտնի «Մեր մանկության տանգոյի» կամ «Վառեմ-մարեմի» շենքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներդրումներով շարունակվում են հիմանորոգման աշխատանքները՝ նպատակ ունենալով պահպանել շենքի պատմական տեսքը և դարձնել այն մշակութային քաղաքին հարիր կենտրոն։
«Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ և «Մեր ձևով» շարժման հիմնադիր Նարեկ Կարապետյանը, շարժման անդամներն ու համակիրները Գյումրիում գրասենյակի բացումից հետո քայլերթով այցելել են շինհրապարակ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նարեկ Կարապետյանի խոսքով, աշխատանքները ընթանում են կայուն տեմպերով և առանց լուրջ խոչընդոտների: