Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-10-05_10-38-07
A A
Պաշտոնական

Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Հարգելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլեւ արժեքներ ու մտածողություն ձեւավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված եւ գիտակից երիտասարդությունը:

Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն: Վստահ ենք, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան, իսկ այդ մեծ առաքելության հիմքում կանգնած եք դուք՝ ձեր գիտելիքներով, ամենօրյա աշխատանքով ու անսահման նվիրվածությամբ:

Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ բեղմնավոր գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության եւ պայծառ ապագայի: