A
A
Վեճն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՏաշիր քաղաքի Սարչապետ բնակավայրում երկու անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով երիտասարդներից մեկը մահացել է։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՆԳ նախարարությունից՝ մանրամասնելով, որ վեճը բռնկվել է կենցաղային բնույթի հարցերի շուրջ։
Նախարարությունից նաև հայտնեցին, որ հանցագործությունը կատարողի անձը հայտնի է։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: