Բացել լրահոսը Փակել լրահոսը
557743281_1217928667038183_6481802498383472541_n
A A
Պաշտոնական

«Տուն լահմաջո» հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բևեռային ոճ» ՍՊԸ-ին պատկանող «Տուն լահմաջո» հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Տերյան):
 
 Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։
 
Մասնավորապես՝
•պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և ախտահանել,
•առաստաղները և վերին ամրությունները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
 
 Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: