Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին (տեսանյութ)

«Նոա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում 1:0 հաշվով հաղթեց խորվաթական «Ռիեկա»-ին։ Հանդիպման միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։

Մրցակիցը 30-րդ րոպեին մնաց տասը խաղացողով, իսկ երկրորդ կեսում «Նոա»-ն ամբողջությամբ վերահսկում էր խաղը։ Հաջորդ տուրում, հոկտեմբերի 23-ին, «Նոա»-ն կհանդիպի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին։