A
A
Գերիների հարցի լուծում չունենք. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաստատվել է խաղաղություն։ Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք, հոգատարություն է պահանջում, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունը ամբողջական հաստատված է։ Շատ պարզունակացնելով՝ նկատի ունենք, որ առայժմ կողմերն այս պահին իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է, զրոյի է ձգտում»,- ասաց նա։
Միրզոյանը նշեց՝ դեռ մնում են բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը գերիների հարցն է։