Բացել լրահոսը Փակել լրահոսը
468412595_1150564873302021_4101319355278771987_n
A A
Պաշտոնական

Խիստ վերահսկողություն է սահմանվում մեքենաների տեխնիկական զննության կայաններում․ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանում մեքենաների տեխնիկական զննության կայաններում։
 
Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, ևս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։
 
Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով։