A
A
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին` Սադիր Ժապարովը ողջունել է Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եւ դրա արդյունքում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը:
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` նշելով, որ այն պահանջում է հրատապ լուծում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: