Բացել լրահոսը Փակել լրահոսը
03.09.25
A A
Պաշտոնական

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 65 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2024-2025 թվականներին թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և ընկերության կողմից պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։

Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 65 մլն ՀՀ դրամը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ քննչական կոմիտե