Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Նոա»-ն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» տպավորիչ հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» նկատմամբ՝ 3:2 հաշվով։

«Նոան» երկրորդ անգամ պատմության մեջ դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի գոլերը հեղինակեցին Հելդեր Ֆրեյրեն, Մատեուս Այասը և Հովհաննես Հարությունյանը, որի համար այս գոլը դարձավ առաջինը «Նոայի» կազմում։ Հյուրերի կազմում դարպասը գրավեցին Անտոնիո Մարինը և Իվան Դուրդովը։

Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով «Նոան» վստահ հաղթանակ տոնեց՝ 7:3 հաշվով, և իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

📌 Վիճակահանությունը կկայանա վաղը՝ օգոստոսի 29-ին, Երևանի ժամանակով 15:00-ին։