A
A
Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը։
Դատավոր Դ. Արղամանյանի նախագահությամբ դատարանը կալանքը փոխարինեց բացակայելու արգելքով, և Հակոբյանը ազատ արձակվեց նիստերի դահլիճից։
Նրա պաշտպան Գրիգոր Մեղդեսյանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը։ Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 70-ամյա Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց նախապես կիրառվել էր 2-ամսյա կալանք։