Բացել լրահոսը Փակել լրահոսը
_BC_0837
A A
Պաշտոնական

Քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման հիմնական միջոցառումները և ազդեցությունները

Քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված աշխատանքները։

Ներկայացվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները և ազդեցությունների գնահատականները: Մտքեր են փոխանակվել գործառնություններից հետվերադարձի հիմնական սկզբունքների, անկանխիկ առևտրից հետվերադարձի ներդրման հիմնական նպատակների շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախնական փուլում իրականացնել համակարգի փորձնական (պիլոտային) գործարկում և դրա արդյունքների հիման վրա հստակեցնել հետագա քայլերը՝ ապահովելով համակարգված և ամբողջական ներդրումը։